Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղ թե շուտ տարածքները վերադարձվելու են ԼՂՀ-ին. Շ. Քոչարյան

Քաղաքականություն
shavarsh

«Ադրբեջանի կողմից օկուպացված են ԼՂՀ Մարտունու և Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ: Վաղ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են ԼՂՀ-ին»,- այսօր հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով  ապրիլյան պատերազմի ժամանակ կորսված 800 հա տարածքներին: Շավարշ Քոչարյանը անդրադարձավ նաեւ Վիեննայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը. «Հանդիպումը ցույց տվեց, որ առանց հրադադարի, վստահության միջոցների ստեղծման, գրեթե անհնարին է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում որևէ առաջընթաց ակնկալել»: