A
A
Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին
Թուրքիան այսօր հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին։ Պատճառն այսօր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է: Այս մասին կարդում ենք բրիտանական theguardian-ում։ Բանաձևում մեկ դար առաջ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից հայերի կոտորածները որակվում է որպես ցեղասպանություն: