A
A
Ձերբակալվել է Մաշտոցի զինկոմիսարիատի փոխգնդապետ
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը: Այս մասին ֆեյսբուքի միջոցով հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։