Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաղստանցի ըմբիշները բոյկոտել են ՌԴ առաջնությունը

Սպորտ
sport-rusastan-borba

Ըմբշամարտի Դաղստանի եւ Կաբարդինո-Բալկարիայի հավաքականը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի Դաշնության ըմբշամարտի առաջնությանը: Ինչպես տեղեկացնում է «Ռ-Սպորտ» կայքը, Յակուտսկում ընթացող առաջնության ժամանակ տեղի ըմբիշ Վիկտոր Լեբեդեւի եւ դաղստանցի Իսմաիլ Մուսուկաեւի մենամարտից հետո ընդհարում է տեղի ունեցել մարզիկների, ապա նրանց ներկայացուցիչների միջեւ: Կռվող կողմերին բաժանելու համար հարկ է եղել դիմել հատուկ ջոկատայինների օգնությանը: Դաղստանի եւ Կաբարդինո-Բալկարիայի հավաքականը չնայած բողոքարկել է մենամարտի արդյունքը, սակայն վերաքքնիչ հանձնաժողովն ուժի մեջ է թողել մրցավարների որոշումը եւ հաղթանակը շնորհել է Վիկտոր Լեբեդեւին: Դաղստանցի ըմբիշներն ի նշան բողոքի, հրաժարվել են շարունակել մարտերը եւ բոյկոտել են առաջնությունը: Հարկ է նշել, որ այս մրցաշարում ըմբիշները խաղարկում են Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի ուղեգրերը: Այդ իրավունքը ստանալու են երկրի չեմպիոնները: