Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը կմրցի ադրբեջանցու հետ

Սպորտ
sport-2

Ռումինական Մամայա քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանից հանդես կգան մեր հավաքականի չորս անդամները, բացի Էլինա Դանիելյանից, որը մասնակցում է ՖԻԴԵ-ի 2016 թվականի Մեծ մրցանակին եւ բավական խիտ խաղացանկ ունի: Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Տուրկան Մամեդյարովի հետ: Լիլիթ Գալոյանը սպիտակներով կմրցի գերմանացի Էլիզաբեթ Պաեցի հետ, իսկ ահա Մարիա Կուրսովային ու Մարիա Գեւորգյանին համակարգիչը մրցակիցներ ընտրել է Ռուսաստանից՝ համապատասխանաբար Անաստասյա Սազոնովային եւ Մարինա Նեչաեւային: Նշենք, որ այս տարվա շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 27 երկրների 112 շախմատիստուհի: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 11 տուրից: Առաջնության գլխավոր մարցավար է նշանակվել մեր հայրենակից Աշոտ Վարդապետյանը: 2016 թվականի չեմպիոնուհին հայտնի կդառնա հունիսի 7-ին: