Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ հաշվետվությունը՝ ֆինանսական կայունության և ռիսկերի մասին

Տնտեսություն
dram

Այսօր հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015 թ.» պարբերականը: Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունն ու բավարար ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: ՀՀ կենտրոնական բանկը, առաջնորդվելով ֆինանսական կայունության և ռիսկերի նկատմամբ ֆինանսական համակարգի ճկունության բարձրացման նպատակով, կիրառել է իրացվելիության կարգավորմանը և վարկային ռիսկի զսպմանն ուղղված համապատասխան գործիքներ: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պահանջի ներքո 2015թ. ընթացքում բանկային համակարգը 74 մլրդ դրամով համալրել է կանոնադրական կապիտալը: Վերջինս այլ հավասար պայմաններում ենթադրում է ապագայում բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, երկարաժամկետ հորիզոնում՝ հավանական ռիսկերին դիմակայելու համար լրացուցիչ ապահովվածության առկայություն: ·          2015թ. ընթացքում բանկային համակարգի իրացվելիությունը և կապիտալացվածությունը բնութագրող ցուցանիշները բարելավվել են: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2015թ. վերջին իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ բանկային համակարգն ունակ է կլանելու ապագայում հավանական ռիսկերը՝ ապահովելով ֆինանսական համակարգի գործունեության շարունակականությունը: ·          ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական մարտահրավերները 2015 թ. ընթացքում կապված են եղել արտաքին հատվածից փոխանցված գործոնների հետ, որոնց բացասական ազդեցությունը 2014թ.-ի համեմատ աճել է: ·          Արտաքին հատվածից փոխանցված  բացասական գործոնների և ՀՆԱ աճի տեմպի դանդաղման միտումների շարունակական պահպանումը հանգեցրել են ֆինանսական հատվածում չաշխատող ակտիվների որոշակի աճի: ·          Ֆինանսական համակարգի ռիսկերը զսպելու և ապագայում ռիսկերի աճի նկատմամբ ճկունությունը բարձրացնելու նպատակով Կենտրոնական բանկը կիրառել է վարկային ռիսկը զսպող գործիքներ և բարձրացրել է կապիտալի նվազագույն պահանջը: Արտաքին հատվածից փոխանցված բացասական գործոնների շարքում օրակարգային են Հայաստանի հիմնականգործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը (մասնավորապես ՌԴ, Եվրամիություն), միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների անկումային միտումների պահպանումը, Հայաստաններհոսող մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը: Տնտեսվարող սուբյեկտների դրամական հոսքերի վրա նշված գործոնների բացա}ական ազդեցության հետևանքով նվազել է տնտեսության կողմից վարկերի պահանջարկը և ֆինանսական համակարգի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության մակարդակը: Ձևավորված իրավիճակում ֆինանսական համակարգն իր հերթին համահունչ կերպով արձագանքել է ռիսկերի զսպման անհրաժեշտությանը՝ համապատասխանորեն վերանայելով վարկավորման և ներդրումային քաղաքականությունները: Վարկային ռեսուրսերի պահանջարկի նվազմանը զուգահեռ առևտրային բանկերի կողմից իրականացվող համեմատաբար զուսպ վարկային քաղաքականությունը կանխարգելիչ ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի կայունությունը խոցող ռիսկերի հետագա աճի վրա՝ նպաստելով ընդհանուր ֆինանսական կայունության ամրապնդմանը: Ներկայացված զարգացումների ներքո ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է կլանել առաջացած ռիսկերը՝ պահպանելով իր բնականոն գործունեության շարունակականությունը: Հայաստանի Կենտրոնական բանկ