Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդում է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
433BE460-E690-40EA-8DC8-73AADFDBB733_w987_r1_s

Միացյալ Նահանգները շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծմամբ: Այն մտահոգված է տարածաշրջանի անկայունության և իր դաշնակից երկրներում անվտանգությանը սպառնացող վտանգների համար: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձություններից հետոԱՄՆ-ի Քարնեգիի վերլուծական կենտրոնի փորձագետներից Փիթըր Սթրոնսկին այցելելէր Հայաստան և Վրաստան: «Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցում նա պատմել է տարածաշրջանում տիրող մթնոլորտի մասին: «Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես այն պատճառով, որ իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե՛ երկու կողմերին զենք մատակարարելու և թե՛ շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև Միացյալ նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Շարունակությունը կարդալ Ամերիկայի Ձայն-ում