Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Սաֆարյանն ազատ կարձակվի՞. պարզ կլինի քիչ անց

Քաղաքականություն
gevorg-safaryan

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 17.55 կհրապարակի որոշում՝ ազատ արձակե՞լ Գևորգ Սաֆարյանին, թե ոչ։ Միջնորդությունը ներկայացրել էր Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ անհիմն է նրան կալանքի տակ պահելը։ Պաշտպանը նաև դատարանին առաջարկեց գրավ կիրառել՝ 500 հազար դրամի չափով։ Տիգրան Հայրապետյանը դատարանին ներկայացրեց նաև փաստաթուղթ, ըստ որի՝ իր պաշտպանյալը վերջին 10 տարում բնակվել է Արտաշիսյան 9 հասցեում, ուստի չէր կարող թաքնվել նախաքննական մարմնից։ Նաև ներկայացրեց ԱԺ 11 պատգամավորների երաշխավորագիրը՝ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու համար։ Ի դեպ, այսօր Մնացական Մարտիրոսյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։