Տեղական պլաստմասե իրերը թուրքականից էժան են
Ինժեներ Վարդան Վարդանյանն առաջարկում է Հայաստանում սկսել պլաստմասե իրերի արտադրություն։ Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում անցկացվող «Բրենդի օր-2016» ամենամյա բիզնես ֆորումին նա իր հետ բերել էր մի քանի պլաստմասե տարաներ։ «Այս ապրանքները և էժան են թուրքականից, և ավելի որակյալ են։ Մենք տեղական արտադրող ենք, և մեր ապրանքի համար պետք է դողանք։ Մենք ունենք ինժեներական միտք, Հայաստանում պլաստմասե իրերի արտադրություն եղել է։ Մենք ռուսական շուկան բավականին մեծ քանակի պլաստմասե իրերով ապահովել ենք։ Հետո արտադրողները դժվարություն ունեցան, որից թուրքականն օգտվեց։ Հիմա ժամանակն է, որ մենք կարողանանք որոշ լծակներ ստեղծել, որպեսզի պլաստմասե իրերի արտադրությունը կայանա»,-նշեց նա։ Պարոն Վարդանյանը վստահ է, որ թուրքական ապրանքները պետական աջակցության շնորհիվ կարողացան գրավել այլ երկրների շուկաները։ Հիմա մեզ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունն աջակցի, հարկերից ազատի փոքր ծավալի արտադրողներին, ինչն էլ կխրախուսի տեղական արտադրությունը։ Ավելին՝ տեսանյութով