A
A
Կառավարությունը սխալ տեղից է բռնել. ՀԱԿ
«Մենք կառավարության մենաշորհների դեմ պայքարին չենք հավատում,- քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։- Կարող է ձևի համար մի քանիսին թողնեն բենզին ու շաքարավազ ներկրել։ Բայց կա մի պարզ ցուցանիշ՝ եթե նկատեք բենզինի և այլ ապրանքների կտրուկ անկում, ուրեմն մենաշնորհների դեմ պայքար կա։ Ցածր գները որո՞նք են՝ թեկուզ մոտ վրացական գներին։ Հայաստանում ստեղծված է շատ հիվանդ արատավոր համակարգ, որում անգամ դրամավարկային քաղաքականությունը սպասարկում է օլիգարխիայի շահերը»։ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ կառավարությունը սխալ տեղից է բռնել, եթե ծառայողական մեքենաներն է կրճատում. «Ամենամեծ խնդիրը ապօրինի մենաշնորհները և կոռուպցիան վերացնելն է»։