Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատաշենի խնդրի մասին «Ա1+»-ի հրապարակումը ընթերցվեց ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
9FhzZPGjIlo

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր  ԱԺ-ում կարդաց  «Ա1+»-ի հրապարակած այն նյութը, որ Բագրատաշենի անցակետում  դիզվառելիքով բեռնված մեքենաներին  թույլ չէին տվել մտնել Վրաստան: Նրա խոսքերով՝   ինքը բազմիցս խոսել է մենաշնորհների մասին, բենզինի դիզվառելիքի շուկայում: Նա հարցրեց՝ արդյո՞ք ուսումնասիրել ենք տվյալները, արդյո՞ք խոչընդոտել են, ո՞վ է խոչընդոտել, ովքեր են ասել, որ  մոնոպոլիա է,  արդյո՞ք հարցը լուծվել է վարչապետի զանգով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ երեկ է ստացել նամակ եւ առաջիկա օրերին իրեն կզեկուցեն եւ որոշում կկայացնի: «Ես ինչքան հասկացա, նախնական արձագանք է, սպասելու ենք ամբողջ պարզաբանմանը՝ հասկանալու, թե ինչ վիճակ է տիրում մենաշնորհների առումով»,- ավելացրեց Լեւոն Զուրաբյանը: Իսկ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, թե  որեւէ ընկերությանը չի սահմանափակվում, եթե ցանկանում է հեղուկ դիզվառելիք ներմուծել, պարզապես ինչ -որ տեղ նորմատիվների խախտում է եղել եւ չկա մենաշնորհ: