Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոստանում են տեղեկատվություն՝ վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ

Քաղաքականություն
միհրան

Խմբագրությունը նամակ է ստացել Միհրան Պողոսյանի գրասենյակից. «Տեղեկացնում ենք, որ Միհրան Պողոսյանի գործունեությանն առնչվող տեղեկատվությունն այսուհետ ներկայացվելու է Միհրան Պողոսյանի գրասենյակի միջոցով։ Հայտնում ենք նաև, որ ինչպես նախկինում հայտարարվել է, առաջիկայում մեր կողմից տեղեկատվություն կտարածվի Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ»։ Հիշեցնենք ՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ: Քրեական գործը հարուցվել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում ծավալած օֆշորային գործարքների՝ մամուլի աղմկահարույց հրապարակումների հիման վրա, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը» հոդվածի հատկանիշներով