Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
mils

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել Հայաստանի և Ադրբեջանի հանձնառությունը 94-95 թվականների հրադադարի համաձայնագրին. այսօր մեկ անգամ եւս վստահեցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Նա նաև ավելացրեց, որ  Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով, դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն. «Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին: Ես կարծում եմ, ձեռքբերում էր 94-95 թվականների հրադադարի համաձայնագրին հետամուտ լինելը: Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ, կրկին դրական է և լավատեսորեն է տրամադրում»: Դեսպանը վստահեցնում է նաեւ, որ ԱՄՆ կառավարությունը և համանախագահները լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքներ և կհանգեցնի նրան, ինչին բոլորս ձգտում ենք՝ ԼՂ խնդրի համակողմանի կարգավորման: