ԵԱՀԿ նախագահը ցավում է սահմանին վերջին զոհի առիթով
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը ողջունել է Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած հանդիպումները: Այնուամենայնիվ նա իր մտահոգությունն է հայտնում,որ լարվածությունը պահպանվում է. «Ես խորապես ցավում եմ հաղորդված վերջին զոհի հետ կապված և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով»։ Պարոն Շտայնմայերին ուրախացնում է երկու նախագահների հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև նրանց՝ հունիսին բանակցությունների նոր փուլ անցկացնելու պատրաստակամությունը: «Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին»,- ասել է նա: Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը ընդգծել է, որ ապրիլյան լարվածությունը հիշեցրեց ՝ անհրաժեշտ են մշտական ջանքեր` փակուղուց դուրս գալու համար: Այդ համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը հրադարարի ամրապնդումը համարել է ամենակարեւոր հարցը, բայց նաեւ ոչ պակաս կարևոր գնահատել համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը։