Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցրաշենցիները սպառնում են փակել դպրոցը. ակցիա (տեսանյութ)

Տնտեսություն
qaxcrashen

Քաղցրաշենցիները սպառնում են փակել գյուղի դպրոցը, եթե նախորդ տարի իրացրած խաղողի բերքի գումարն ամբողջությամբ չստանան: Այսօր կառավարության շենքի առջեւ նրանք պատասխան էին պահանջում վարչապետից: «Ժողովուրդը աշխատանքները թողած՝ մի օր գյուղի մեջ ենք հավաքվում, մի օր այստեղ ենք գալիս, չենք կարողանում աշխատել: Խոսք տվեցին, որ մինչեւ մայիսի 10-ը, վարչապետի ասելով, պիտի փակեին գումարները, բայց երեկ ամբողջ օրը սպասեցինք արեւի տակ գյուղի մեջ՝ այդ գումարը չեկավ, խաբեցին նորից, հարյուրերորդ անգամ խաբեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից Աշոտ Խախուրյանը: Ավելի ուշ քաղցրաշենցիներին մոտեցած ոստիկաններից մեկն ասաց, որ վարչապետը զբաղված է, գործով դուրս է եկել, չի կարող ընդունել նրանց, իսկ կառավարության՝  քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ասելիք չուներ եւ խնդրում էր լրագրողներին՝ չնկարել իր եւ քաղցրաշենցիների զրույցը: Գյուղացիները նշում են՝ եթե այսպես շարունակվի, իրենք ոչ գումար, ոչ էլ ցանկություն չեն ունենա շարունակել գյուղատնտեսական հետագա աշխատանքները. «Մեր քացրաշենը 100 տոկոսանոց քաղցրաշեն է եղել, էսօր դարձել է 20 տոկոսանոց: Օգոստոսին մնացել է երկու ամիս, խաղողը հասնելու է, բայց մենք նոյեմբերին մուծած խաղողը չենք ստացել: Եթե իրանք չեն մտածում մեր մասին... »,-նշեցին նրանք եւ հեռացան՝ այդպես էլ կառավարությունից պատասխան չստանալով: