Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք բոլորս մեղավոր ենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira

«Եթե արդար ընտրություններ անցկացնելու կամքը չկա, ուզում է ձեր տասը մատը դնեք էլեկտրոնային սարքի վրա կամ մի մատը, կամ բոլոր քվեարկած ընտրացուցակները հրապարակեք, միևնույն է, ոչինչ չի փոխվելու»,-վստահ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Խոսելով իշխանությունների մասին, որոնք արդար ընտրությունների անցկացման առաջին պատասխանատուն են, նա նշեց. «Մեր բոլոր իշխանություններն ապացուցել են, որ իրենք չեն ունեցել այդ կամքը, և որևէ համադարման, ամենաիդեալական Ընտրական օրենսգիրքը, որը կհավակնի որպես բեսթսելեր ստանալու Նոբելյան մրցանակ, չի փրկելու»։ Տիկին Զոհրաբյանը կարծում է, որ զուր է դատարկ քննադատություններ հնչեցնելը, և բոլոր գործիչները պետք է հստակ գործով զբաղվեն. «Մենք բոլորս մեղավոր ենք Հայաստանի քաղաքացուն ստեղծված ընտրական այլանդակ համակարգի մի մաս դարձնելու համար»,-ասաց նա։