Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Մովսիսյանը մնաց առանց մեդալի

Սպորտ
xax

Հայաստանի շախմատիստ Կարեն Մովսիսյանը չնայած լավ հնարավորությանը, չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Մալյորկայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերը 8-րդ տուրում հաղթելով անգլիացի Լոուրենս Տրենտին, վաստակեց 6,5 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Վերջին տուրում Կարեն Մովսիսյանի  մրցակիցը դարձավ մրցաշարի առաջատար, պերուացի գրոսմայստեր Խուլիո Գրանդան: Հաղթանակի դեպքում նա անգամ կարող էր գրավեր առաջին հորիզոնականը, իսկ ոչ-ոքիի ժամանակ կպահպաներ իր տեղը: Սակայն, Կարեն Մովսիսյանն անչափ անվստահ անցկացրեց իր վերջին պարտիան եւ պարտություն կրեց: Արդյունքում, նա 2-րդ հորիզոնականից միանգամից նահանջեց 9-րդ տեղ: Մրաշարը վստահ հաղթեց Խուլիո Գրանդան, որը վաստակոց 8,5 միավոր: Նրան հաջորդող յոթ շախմատիստները 7-ական միավորով բաժանեցին 2-8-րդ տեղերը: