A
A
Նախիջևանի կողմից եկած դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող
Վայոց Ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ դեռևս մահվան փաստն է հաստատվել, իսկ հանգամանքները կներկայացվեն հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Նախիջևանում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին: Իսկ մայիսի 13-ին Նախիջևանին սահմանամերձ Վայոց Ձորի մարզում հետախուզական անօդաչու էր խոցվել: