Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ը Մոսկվայում գրասենյակ է բացել

Կարևոր լուրեր Պաշտոնական
13230974_578384222332902_1270195330_o

Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի կենտրոն տեղի է ունեցել սույն թվականի մարտի 27-ին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ռուսաստանյան և հայազգի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գործարարներ, մշակութային  գործիչներ, մտավորականներ: Գրասենյակի բացմանը ողջունի խոսքով հանդես է եկել «Հայկական վերածնունդ»  հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով շնորհավորելով ներկաներին ասել է, որ Մոսկվայի կենտրոնում բացված գրասենյակը կարևոր գործնական քայլ էր «Հայկական վերածննդի» առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար: 13210996_578384175666240_2030441291_oԱյն  դառնալու է շատ կարևոր օղակ ինչպես հայ ռուսական հարաբերությունների, այնպես էլ ռուսաստանաբնակ հայ համայնքի ու հայրենիքի միջև կապերի ամբապնդման գործում: Արթուր Բաղդասարյանը նշել է , որ Մոսկվայում բնակվող ցանկացած հայ պետք է իմանա, որ այս գրասենյակը նաև իրենն է ու գրասենյակը իր ամենօրյա աշխատանքով պետք է աջակցի մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում փորձելով լուծում տալ առկա խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել  է նաև, որ առաջիկայում նման գրասենյակներ կբացվեն  Ռուսաստանի շուրջ 20 նահանգներում: Ելույթով հանդես է  եկել նաև միջոցառմանը մասնակից  ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, ՌԴ նախագահի կողմից ղեկավարվող  « Ազգային ճակատ» համառուսաստանյան շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: 13211104_578384158999575_783625519_oՈղջունելով ներկաներին՝ ՌԴ փոխխոսնակը շնորհակալոևշություն է հայտնել «Հայկական վերածնունդ»  հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանին նման կարևոր նախաձեռնության համր և նշեց , որ համոզված է, որ այս կառույցը իսկապես կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների ավելի ամրապնդմանը՝ ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ հանրային կյանքի տարբեր ոլորտներում, քանզի նախաձեռնության հեղինակը ամբողջությամբ պատկերացնում է հայ-ռուսակն հարաբերությունների ամբողջ սեպտրը , զարգացման տեսլակնը և ունի պետական-քաղաքական ոլորտի գործունեության հարուստ փորձ: Սերգեյ Ժելեզնյակը վստահեցրել է, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի նպաստեն «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության առջև դրված նպատակների իրականացմանը: Հանդիպմանը ելույթով հանդես են եկել նաև Վիկտոր Կրիվոպուսկովը, հայտնի գործարար և մեցենատ Վարդգես Արծրունին, հասարակական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, հայտնի անհատներ: Վարդգես Արծրունին ընտրվել է «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ: 13211135_578384258999565_347495022_o 13214466_578384185666239_2072391399_o