A
A
Մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն լրիվ կազմով
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը լրիվ կազմով հանդես կգա Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ եվրոպական ստուգատեսին նախապատրաստվում են 6 մարզիկներ: Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը եւ Արմեն Պետրոսյանը հանդես կգան մեծահասակների մրցումներում, իսկ Արթուր Ավետիսյանը՝ երիտասարդական առաջնությանը: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2016թ առաջնությունը տեղի կունենա Շվեյցարիայի Բեռն քաղաքում, մայիսի 25-29-ը: Մեր հավաքականը մրցատեղի կմեկնի մայիսի 21-ին: