Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը Եվրոպայում

Սպորտ
sport-eurochess

Հայաստանի շախմատիստները հաղթանակներով մեկնարկեցին Կոսովոյի Գժյակովա քաղաքում սկսած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Առաջին տուրում մեր 8 ներկայացուցիչներից 7-ը հաղթեցին իրենց մրցակիցներին: Դրանք են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը եւ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը երկարատեւ պայքարից հետո չկարողացավ կոտրել ՖԻԴԵ-ի վարպետ, շվեյցարացի Գաբրիել Գայվիլերի դիմադրությունը եւ ստիպված բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր շախմատիստները կհանդիպեն ավելի բարձրակարգ մրցակիցների հետ: Մասնավորապես՝ Հրանտ Մելքումյանը սեւերով կհանդիպի չեխ գրոսմայստեր Իրժի Ստոչեկի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ուկրաինացի Էլդար Գասանովի հետ: Իսկ ահա Հովհաննես Գաբուզյանին մրցակից է բաժին հասել իր հայրենակից Մանուել Պետրոսյանը: