Հայաստանը թուրքական ակումբից բասկետբոլիստ է հրավիրել
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունիսի 1-ից կսկսի նախապատրաստվել 2016 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 3-ը, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուկյան էջը, հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը թիմ է հրավիրել 16 խաղացողների, որոնցից առաջնությանը կմասնակցեն 12-ը: Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմն այսպիսին է. Պաշտպաններ. Ալբերտ Թադեւոսյան՝ ՄԳՈւ (Ռուսաստան), Անդրե Սպայթ Մկրտչյան՝ «Սան Դեւիլս» (ԱՄՆ), Ամիրան Ամիրխանով՝ «Լեգիոն» (Ղազախստան), Արթուր Խաչատուրյան՝ «Խարկով» (Ուկրաինա), Սերգեյ Պոլուխին՝ «Էլբրուս» (Ռուսաստան), Մայք Դանիելյան՝ «Բայեր-05» (Գերմանիա), Էդգար Բաբայան՝ «Օմսկ-1716» (Ռուսաստան) Հարձակվողներ. Արտյոմ Տավակալյան՝ «Հորնեթս Դելեւր» (ԱՄՆ), Միքայել Պողոսյան՝ «Տիել Տոմկաթս» (ԱՄՆ), Զարեհ Զարգարյան՝ «Դոմինգես Հիլզ» (ԱՄՆ), Արկադի Մկրտիչյան՝ «Այդահո Վանդալս» (ԱՄՆ), Անդրեյ Կոնստանտինով՝ «Արսենալ» Տ. (Ռուսաստան), Պյոտր Ստեփանյանց՝ ՄԳՈւ (Ռուսաստան) Կենտրոնականներ. Բրայանտ Դանստոն՝ «Անադոլու Էֆես» (Թուրքիա), Կոնստանտին Միրզոյանց՝ «Տամբով» (Ռուսաստան), Մարսել Հովսեփյան՝ «Ռուբոն» (Բելառուս) ՖԻԲԱ-ի կանոնադրության համաձայն յուրաքանչյուր հավաքական կարող է իր կազմում ընդգրկել մեկ արտասահմանցի խաղացող: Օգտվելով այդ կանոնից, Տիգրան Գյոկչյանը հավաքական է հրավիրել թուրքական «Անադոլու Էֆես» թիմում հանդես եկող ամերիկացի Բրայանտ Դանստոնին, որը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի դրոշի ներքո: