A
A
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը ավելի վաղ կավարտվի
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Ալաշկերտ» - «Շիրակ», «Արարատ» - «Գանձասար-Կապան» եւ «Փյունիկ» - «Միկա» հանդիպումները կկայանան մայիսի 18-ին: Պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը մայիսի վերջին մեկնելու է ԱՄՆ, որտեղ պետք է անցկացնի ընկերական երկու հանդիպում: Այդպիսով, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կավարտվի ոչ թե մայիսի 28-ին, այլ մայիսի 22-ին նախատեսված 27-րդ տուրի խաղով: