Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախը պատասխանում է Մինսկի խմբին. Արմենպրես

Քաղաքականություն
babayan

Արցախն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն այն մասին, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությանն այլընտրանք չկա: «Լիարժեք ձևաչափի վերականգնման համար ահագին ժամանակ է պետք, բայց դա այլընտրանք չունի, մանավանդ այս 4 օրվա պատերազմից հետո: Ադրբեջանը պատերազմում էր մեր դեմ, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, սա տրամաբանակա՞ն մոտեցում է, իհարկե, ոչ: Հասկանում ենք, որ բարդություններ կան, բայց միևնույն է, մենք աշխատելու ենք բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, եթե հանդիպան ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված որոշումներ լինեն, ապա սպասվող հանդիպումն արդարացված կլինի: Ըստ նրա` ցույց կտա ժամանակը: «Կարծում եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորմանը միջազգային հանրությունը պետք է լիարժեք մասնակցություն ունենա: Խոսքն այն մասին չէ, որ բանակցային գործընթացի փոփոխություն տեղի ունենա, խոսքն այլ մոտեցման մասին է: Օրինակ՝ անթույլատրելի է, երբ Եվրոպական առաջին խաղերը, ՄԱԿ-ի ֆորումը, Ֆորմուլա 1-ը ու նման կարգի այլ միջոցառումներն անցկացվում են Բաքվում: Սա պարզապես անբարոյական է, որովհետև ագրեսորը դրանից թև է առնում: Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է զգույշ մոտեցում ցուցաբերի» ,-ավելացրեց Դավիթ Բաբայանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում