Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ թեքվանդոիստները պատրաստվում են եվրոպական ստուգատեսին (տեսանյութ)

Սպորտ
sport-tevando

Թեքվանդոի Հայաստանի հավաքականը հարուստ ավարով է վերադարձել վերջերս Թեհրանում կայացած Ջի-1 կարգի խոշոր մրցաշարից: «Իրանում կազմակերպով ամենամյա այդ մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 14 թիմեր: Մեր ընտրանին թիմային հաշվարկում գրավեց 4-րդ տեղը` բավականին առաջ անցնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի թիմերից: Հավաքականը նաեւ արժանացավ էթիկայի գավաթին՝ ազնիվ պայքար մղելու համար: Անհատական մրցումներում 68 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը հաղթելով բոլոր մրցակիցներին, հասավ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում զիջեց իրանցի մրցակցին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Սակայն գոհ եմ նրա ելույթից, քանի որ դա նրա առաջին մրցանակն է մեծահասակների մրցումներում», - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց թեքվանդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը: Այժմ մեր ընտրանին պատրաստվում է Եվրոպայի այս տարվա առաջնությանը, որը կկայանա մայիսի 17-23-ին, Շվեյցարիայում: Գեւորգ Դանիելյանը եվրոպական ստուգատեսին մասնակցելու համար հավաքական է հրավիրել 7 մարզիկ. Վարագ Աղաջանյան, Հայկազ Սամվելյան (58 կգ քաշային կարգ), Սերգեյ Ավանեսով, Սերգեյ Վարդազարյան (68 կգ), Արման Երեմյան, Դավիթ Վարդումյան (80 կգ), Արսեն Գրիգորյան (+87 կգ):