Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՄԻՊ-ն այցելել է Մատաղիս

Քաղաքականություն
img5521

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերը: Այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների հետևանքներին, մասնավորապես` քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասներին: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել գյուղերի դպրոցները: Այցի ընթացքում Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են նաև տեղի բնակիչներին, որոնք արտահայտել են իրենց խիստ մտահոգությունն ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների վերաբերյալ: img5523   img5521 (1)   img5522 (1)