A
A
30 միլիոն դոլարանոց վարկ՝ էլեկտրաէներգիայի ոլորտի համար
Գործադիրն այսօր հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին: Ըստ այդմ` Հայաստանին կտրամադրվի վարկ` 30.000.000 ԱՄՆ դոլարի չափով, որի մարման ժամկետը 25 տարի կլինի, 14.5 տարին՝ արտոնյալ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: