Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրանադայի» ֆուտբոլիստները ֆինանսական խթան են սպասում «Ռեալից»

Սպորտ
sport-granada

Իսպանական «Գրանադա» թիմի դարպասապահ Իվան Կելավան խոստովանել է, որ իր խաղընկերները դրամական պարգեւատրում են սպասում Մադրիդի «Ռեալից», որպեսզի մարտականորեն տրամադրվեն «Բարսելոնայի» հետ խաղին եւ պայքարեն միավորների համար: Բանն այն է, որ Իսպանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բարսելոնային» ու «Ռեալին» բաժանում է ընդամենը մեկ միավոր: Եթե կատալոնյան ակումբը վերջին տուրի խաղում չկարողանա հաղթել  «Գրանադային», ապա արքայական ակումբը «Դեպորտիվոյին» հաղթելու դեպքում կնվաճի չեմպիոնի կոչումը: «Մենք վերջին օրերին թիմով նշել ենք Պրիմերայում մեր տեղը պահպանելու առիթը, ուստի ինչ-որ չափով կորցրել ենք մարզավիճակը: Սակայն խաղընկերներս հայտարարել են, որ «Բարսելոնայի» հետ լուրջ պայքար կմղեն միայն «Ռեալից» ֆինանսական խթան ստանալու դեպքում», - ասել է «Գրանադայի» խորվաթ դարպասապահը: Հարկ է նշել, որ «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն առայժմ ոչ մի հայտարարություն չի կատարել այս կապակցությամբ: