A
A
Լիլիթ Մկրտչյանը՝ Ռուսաստանի բրոնզե մեդալակիր
Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Ռուսաստանի բրոնզե մեդալակիր է: Մեր հավաքականի անդամն այդ երկրի շախմատի կանանց ակումբային առաջնությունում հանդես եկավ «Յուգրա» թիմի կազմում: Վերջին՝ 9-րդ տուրում, սիբիրյան ակումբը հենց Լիլիթ Մկրտչյանի տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է ոչ-ոքի խաղալ իր գլխավոր մրցակցի՝ Սանկտ Պետերբուրգի մարզադպրոցի թիմի հետ, վաստակել 11 միավոր եւ գրավել մրցանակային երրորդ տեղը: Հավելենք, որ թաթարական «Լադյա» թիմի կազմում հանդես է եկել նաեւ մեր հայրենակից, գրոսմայստեր Կարինա Համբարձումովան: Նա երկրորդ տուրում հանդիպել էր հենց Լիլիթ Մկրտչյանի հետ եւ ոչ-ոքի խաղացել: «Լադյան» 16 հնարավորից վաստակելով 4 միավոր, գրավել է նախավերջին 8-րդ տեղը: