Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիո-2016-ի օլիմպիական ավանի շինարարությունը դադարեցվել է

Սպորտ
sport-rio-2016

2016 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում դադարեցվել են շինարարական աշխատանքները օլիմպիական ավանում: Ինչպես նշում են բրազիլական ԶԼՄ-ները, շինարարները լուրջ խնդիրների առջեւ են հայտնվել, քանի որ որոշ շրջաններում սողանքի վտանգ կա: «Մենք, ուսումնասիրելով աշխատանքային պայմանները, բազմաթիվ թերություններ ենք հայտաբերել: Մենք չենք կարող վտանգի տակ դնել մարդկանց կյանքը», - հայտարարել է Ռիո դե ժանեյրոյի աշխատանքի գործակալության ղեկավար Ռոբսոն Լեյտեն: Ի դեպ, Ռիո-2016-ի շինաշխատանքների ժամանակ, որոնք սկսել են 2013 թվականի օգոստոսին, արդեն մահացել է 11 մարդ: Համեմատության համար պետք է նշենք, որ Լոնդոն-2012-ի պատրաստության ժամանակ ոչ մի մահացու դեպք չի արձանագրվել շինհրապարակներում: