Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Շուշին չվերցնեինք, այսօր երիտասարդներն այդ դուխը չէին ունենա» (տեսանյութ)

Քաղաքականություն
shusha

Մայիսի 9-ի  ամենամեծ ձեռքբերումը երեւանցիները համարում են Շուշիի ազատագրումը։ «Դա մեր հպարտությունն է։ Եթե մենք Շուշին չվերցնեինք, այսօր մեր երիտասարդներն այդ դուխը չէին ունենա»,-ասաց քաղաքացիներից մեկը։ 1992 թվականի մայիսի  8-ի երեկոյան Շուշիի ազատագրումը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման առաջին քայլն էր։  Այս հաղթանակը ոգեշնչեց հայկական ռազմական ուժերին։ Ադրբեջանական կողմին պարտադրվեց հրադադար։ Սակայն ապրիլյան  ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ փխրուն հրադադարը ամեն պահի  կարող է վերածվել պատերազմի։ «Մեր ղեկավարությունը պիտի պաշտպանի մեր ժողովրդին, որ նորից Արցախը վերականգնի իր հին դիրքը, ոչ թե օրական կռիվներ լինեն»,-նշեց մի քաղաքացի։ Իշխանությունները  եւս վստահեցնում են, որ  Շուշիի  հաղթանակի նշանակությունը չի  ստվերվելու իրենց գործողություններով։   Մանրամասները՝ տեսանյութում