Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Հաղթանակի օրն է (տեսանյութ)

Հասարակություն
V

Հայրենական մեծ պատերազմին մասնակցեց 600 հազ. հայ՝ այն ժամանակվա Հայաստանի բնակչության մեկ երրորդը: Նրանցից զոհվեց 300 հազարը, փաստորեն այս պատերազմը խլեց ամեն վեցերորդ հայի կյանքը: Կազմավորվեց 6 հայկական դիվիզիա, սփյուռքահայության հանգանակած միջոցներով՝ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը: 1945 թվականին Բեռլինի գրոհին մասնակցեցին նաեւ հայկական զորամիավորումները՝ Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ: Բեռլինում հնչեց հայկական քոչարին: