Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավութօղլուն հայտարարեց իր հեռանալու մասին. ermenihaber.am

Քաղաքականություն
dav

Թուրքիայում քիչ առաջ ավարտվեց  իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործադիր խորհրդի նիստը: «ԱԶԿ» գործադիր խորհրդի մոտ 40 րոպե տևած նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ , կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: Դավութօղլուն, մանրամասնորեն ներկայացրելով իր պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքները, կուսակցության հաղթահարած մարտահրավերները և իր անձնական գործունեությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով իր կուսակից ընկերներին, մասնավորապես ասել է. «Մայիսի 22-ին  տեղի կունենա կուսակցությանարտահերթ համագումար, որի ընթացքում տեղի կընտրվի կուսակցության նորնախագահ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կուսակցության նախագահը փոխվի:  Այսընտրություններում առաջադրվելու մտադրություն չունեմ: Այս որոշումը իմ պատճառով չէ, այլ  ի հայտ եկած անհրաժեշտության հետևանքն է: Կշարունակեմգործունեությունս որպես ԱԶԿ-ական պատգամավոր»: Հաշվի առնելով, որ Թուրքիայում վարչապետը միաժամանակ ստանձնում է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը, Դավութօղլուի՝ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության նախագահի ընտրություններում չառաջադրվելու որոշումը հավասարազոր է նրա՝ վարչապետի պաշտոնը թողնելուն: Դավութօղլուի այս որոշման վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է. «Դա իր անձնական որոշումն էր»: Մանրամասներն՝ այստեղ