Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց վերջին պարտիան

Սպորտ
a1chess-aronyan-1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ավարտեց ելույթը Նորվեգիայում ընթացող շախմատի գերմրցաշարում: Այսօր կայացած վերջին 9-րդ տուրում մեր հայրենակիցը սեւերով մրցեց հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի հետ: Կողմերը առանց հետախուզության նետվեցին մարտի, արագ փոխանակեցին խաղաքարերը եւ արդեն 39-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 5,5 միավոր եւ բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան կարող է հասնել եւ շրջանցել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն այժմ ձգտում է հաղթել ուկրաինացի Պավել Էլյանովին: Մյուսներն այլեւս չեն կարող գերազանցել Լեւոն Արոնյանի արդյունքը: