Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բարսեղյանը գերազանցել է 1982թ. Հայաստանի ռեկորդը

Սպորտ
sport-lox

Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում ընթացող լողի մեծահասակների  Հայաստանի առաջնությունում այսօր հանրապետական նոր ռեկորդ է սահմանվել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, 100 մետր բաթերֆլայ լողաոճում Արթուր Բարսեղյանը մրցատարածությունը հաղթահարել է 59,64 վայրկյանում եւ թարմացրել 1982 թվականին Կարեն Սիրեկանյանի սահմանած ռեկորդը (59,90 վայրկյան): Այսօր Հայաստանի չեմպիոններ են դարձել նաեւ Տաթեւիկ Բաղդասարյանը, Վանիկ Բարսեղյանը (50 մետր բրաս), Անի Պողոսյանը, Վլադիմիր Մամիկոնյանը (200մ ազատ ոճ), Արթուր Անտոնյանը, Անի Պողոսյանը (50մ թիկնալող), Լեւոն Խաչատրյանը, Ջուլիետա Գեւորգյանը (200մ համալիր լող), Ջուլիետա Գեւորգյանը (100մ բաթերֆլայ): Լողի Հայաստանի առաջնությունը կավարտվի ապրիլի 30-ին: