Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ձախողումը հավասարազոր է դավաճանության. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zara-1

Մենք այս պահի դրությամբ քաղաքական դաշտում շարունակում ենք մեր ձախողումները. Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Տիկին Փոստանջյանը նկատի ունի, որ մենք չունենք ՀՀ կողմից ճանաչված ԼՂՀ և ոչինչ չենք արել, որ աշխարհը ճանաչի։ «Այս ձախողումը հավասարազոր է դավաճանության։ Մենք պիտի այլընտրանք փնտրեինք, օրինակ, ռուսական զենքին, որը դեռ տեղ չի հասել։ Սպառազինությունների գնման հիմնադրամում գումար չկա։ Այդ գումարներն ունեն մեր պաշտոնյաներ։ Առաջին ներդրողը պետք է լիներ Սերժ Սարգսյանը և նա պետք է ներդներ այդ հիմնադրամում 100 միլիոն դոլար»,- ասում է Զարուհի Փոստանջյանը»։