A
A
«Բանանցի» դաշտում մրցավարներն անպաշտպան են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր տուգանել է Երեւանի «Բանանց» ակումբին: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի առաջնության «Բանանց» - «Փյունիկ» խաղից հետո «Բանանց» թիմի գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն անարգել մտել է մրցավարական սենյակ, քանի որ բացակայել են ոստիկանական աշխատակիցները: «Բանանցի» գործադիր տնօրենն այդ արարքի համար զգուշացվել է, իսկ ոստիկանների բացակայության համար նրա կողմից ղեկավարվող ակումբը տուգանվել է 10 հազար դրամով: