A
A
Նիստից հետո հանրապետականները լուռ էին (տեսանյութ)
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նախնական տեղեկություն կար, որ նիստը հրավիրվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ հրատապ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը սակայն նշեց, որ տեղի է ունեցել ընդամենը աշխատանքային հանդիպում. «Քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր»,- ասաց նա՝ լրագրողներին: ՀՀԿ-ականները շատ զուսպ էին հանդիպման մանրամասներից խոսելիս: Զուսպ էր նաև Հովհաննես Սահակյանը: Նա միայն նշեց, որ վաղը ԱԺ-ում կշարունակվի ԸՕ-ի քննարկումը: Հարցին՝ արդյո՞ք տեղյակ է սահմանում իրավիճակից, պրն Սահակյանը նշեց. «ընդամենը լրատվամիջոցների հրապարակումներին եմ ծանոթ»: Մանրամասները՝ տեսանյութում