Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը» (տեսանյութ)

Քաղաքականություն
meri

ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանն ԱԺ-ում խոսեց Հայաստանում առկա թուրքական ապրանքների մասին. «Տարիներ շարունակ Թուրքիայից ներմուծվում է սննդամթերք, պտուղ-բանջարեղեն, հագուստ, այլ ապրանքներ։ Հաշվի առնելով Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները, Դավութօղլուի՝ այդ երկրին սատարելու հայտարարությունը, նպատակահարմար եմ համարում արգելել այդ ապրանքների ներկրումը, նաև՝ հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը»։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Հարցի վերաբերյալ կա վարչապետի հանձնարարականը։ Այժմ իրականացվում է ուսումնասիրություն այն ապրանքների մասով, որոնք Հայաստանի տնտեսությանը սպառնում են։ Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններն ածանցվում են քաղաքական հարաբերություններից։ Պետք է ներկայացնենք ամբողջական փաթեթ։ Հայաստանը լիովին իրավունք ունի կիրառելու գործիքներ, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական դաշտը։ Մեր գորոծողությունները պետք է հաշվարկվեն, որ սոցիալական պայթյունավտանգ իրավիճակ չստեղծվի»։