Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք մտադիր ենք իշխանություն ձևավորել. Վարդան Օսկանյանի հույսը ժողովուրդն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7de4498bd1448e27114320f63d5fb943

ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Մենք մտադիր ենք մասնակցել մյուս տարվա խորհրդարանական ընտրություններին և մտադիր ենք իշխանություն ձևավորել»։ Հարցին՝ ինչո՞ւ արտաքին մարտահրավերների ժամանակ իրենց կուսակցությունը, ինչպես ՀԱԿ-ը, իշխանության շուրջ չի համախմբվում, Օսկանյանը պատասխանել է. «Չեմ պատրաստվում մեկնաբանել մյուս կուսակցությունների արարքը»։ Վարդան Օսկանյանն ընդունում է, որ իր իշխանության օրոք ընտրություններ են կեղծվել։ Ըստ նրա՝ եթե 10 մարդու ձայն էլ կեղծած լինեն, բավարար է, որ ընտրությունները համարվեն կեղծված. «Գուցե թեկնածուն 51 տոկոս է հավաքել, բայց եթե գրում են 57 տոկոս, ուրեմն այդ ընտրությունները կեղծված են»։ Լրագրողների այն հարցին, թե ինչու այդ մասին այն ժամանակ չէր հայտարարում, պրն Օսկանյանն ասաց, որ եթե քրքրեն, իր հայտարարությունները կգտնեն։ Իսկ այն հարցին, թե «Համախմբում» կուսակցությունը բացելու համար ֆինանսական ի՞նչ միջոցներ ունի, նախկին արտգործնախարարն ապավինեց ժողովրդին. «Յուրաքանչյուրը 1000 կտա, 10 հազար կտա, ով ինչքան կկարողանա»։