Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. Խաղաղ բնակավայրերի վրա հարձակումների մասին կտեղեկացվի Կարմիր խաչին

Պաշտոնական
talish-1

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն