A
A
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
Այսօր` ապրիլի 27-ին Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ: