Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք կապահովենք նրանց երթը` Բաքու. «Հայազն»-ի ակցիան ավարտվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
ok1

19.50 «Հայազն» կուսակցության կազմակերպած երթը ավարտվեց։ Այն անցավ բավական հանգիստ և առանց միջադեպերի։ Ակցիայի մասնակիցները քայլելով Երևանի գլխավոր փողոցներով վերադարձել են Ազատության հրապարակ։ «Հայազնի» անդամները նշում են, որ նման երթ-հավաք էլի են կազմակերպելու։ ert ert1 ert2 19.00 Ազատության հրապարակից մեկնարկեց «Հայազն» կուսակցության անդամների երթը՝ «Արցախը Հայաստանն է» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները մասնավորապես պահանջում են իշխանություններից՝ որևէ տարածք Արցախից  չզիջել։ Նրանք այս պահին գտնվում են Հյուսիսային պողոտայում և քայլերթով անցնելու են մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով։ Կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը Ա1+-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի այսօր արած հայտարարությանը՝ նշեց. «Հերմինե Նաղդալյանը ինչ իրավունքով է խոսում տարածքների հանձնման մասին, այդ տարածքները մեր տղաների արյան գնով են ազատագրվել և պատկանում են մեզ։ Բուֆերային գոտին իրենք են, որ մակաբույծի պես նստել են հասարակության վզին։ Եթե իրենք երթ են ուզում, մենք կապահովենք իրենց այդ երթը՝ դեպի Բաքու։ Թող այստեղ թողնեն իրենց ունեցվածքը և գնան Բաքու»,- ասաց նա։ Արցախը Հայաստանն է և վերջ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հավաքի հիմնական պատճառը վերջին իրադարձություններն են. Այս չորս օրերը ցույց տվեցին, որ այն մակաբույծ խավը, որը մեր երկիրը մեզնից խլել է՝ չի փոխվի: Կա մեկ միասնական հայկական տարածք, որը սակայն բռնազավթած է մի շարք մակաբույծների կողմից,-նշեց նա: Անդրադառնալով Կազանյան փաստաթղթի մասին քննարկումներին, նա նշեց, որ նախագահի համաձայնությունն անընդունելի է: Կազմակերպիչները նաև նշեցին, որ ԼՂՀ-ի ճանաչման մասին լուրերը ևս պետք է դադարեն և պետք է լինի միասնական երկիր. Պետք է ռոումինգ ծառայությունը վերանա, պետք է Արցախ գնալիս չլինեն անցակետեր: ok