Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր աղջիկը պատմում է, թե ինչ է տեսել ավտոբուսում (տեսանյութ)

Հասարակություն
anahit

«Գիտակցությունս կորցրել էի, գիտակցության եմ եկել ավտոբուսի մեջ ընկած էի գետնին, դիմացս այդ տղան էր, որ մասնատված էր մարմինը; Հետո ինձ հանել են ավտոբուսից»,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց 14- ամյա Անահիտ Միքայելյանը: Նա երեկ Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի մեջ է եղել: Ավելի մանրամասներ նա չի ուզում հիշել՝ վերհիշելիս ինքնազգացողությունը վատանում է: Անահիտի մայրը՝ Լիլիթ Հարությունյանը, ասաց, որ դեպքից անմիջապես հետո աղջիկը զանգել է իրեն, պատմել թե ինչ է տեղի ունեցել եւ խնդրել, որ գան իր հետեւից. «Չհասցրեցի էնտեղ, հասա հիվանդանոց,  վերակենդանացման բաժանմունքում էին փնտրում, ասեցին էստեղ չի, սկսեցի ավելի վատ բաներ մտածել, որ խոսել է, հետո վատ բան է եղել, բայց փառք Աստծո գտանք նրան, ոչ մի բան չէր եղել»: Աղջիկն, ի դեպ, «Թումո»  կենտրոնի սաներից  է ու ամեն օր օգտվում է այդ երթուղուց: Հիշեցնենք, «Թումո»  կենտրոնից եւս երկու սան է եղել ավտոբուսում, որոնց վիճակը ծանր է։