Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շտաբի պետին պետք է հրավիրենք, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում» (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-bagratyan

ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նկատեց՝ քսան օր առաջ ավարտված չորսօրյա պատերազմը ստիպում է, որ անդրադառնանք օրակարգում ընդգրկված ավելի լուրջ հարցերի. «Մենք բողոքում ենք, թե հին զենքեր են եղել ու դատապարտում ենք, սակայն այդ զենքերից չէ, որ զոհ ենք տվել: Զոհ ենք տվել, քանի որ երեկոյան ժամը ութից հետո զինվորը չի տեսնում, չկա համապատասխան սարքավորումներ: Բանակի ղեկավարման որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Շտաբի պետին պետք է հրավիրենք, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում: Օլիգարխներն այսօր ջիփերով են ման գալիս: Հրատապ կարգով այս հարցը պետք է մտցնել ու քննարկել, թե նույնիսկ եղած գումարներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվում»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ ասելով, որ Հրանտ Բագրատյանի հարց-մտահոգությունը անկեղծ էր. «Սակայն, իմ խորին համոզմամբ, նման նուրբ հացերը այսպես չեն քննարկվում: Նաեւ ձեր խմբակցության ղեկավարի մասնակցությամբ փակ քննարկում է եղել, որի ժամանակ Պաշտպանության նախարարին շուրջ 46 հարց է ուղղվել ու ավելի խիստ հարցեր: Չի եղել մի հարց, որին ՊՆ-ն պատրաստ չի եղել պատասխանելու: Ես չեմ կարծում, որ այս հարցի հնչեցնելուց հետո օր առաջ լուծվելու են խնդիրները: ՊՆ-ն մշտապես պատրաստ էն քննարկելու տարաբնույթ հարցեր, սակայն արդյունավետությունը հրապարակային հարցադրումների մեջ չէ ու չի կիսում որոշ գնահատականներ: Կարող ենք կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, կամ էլ իմ աշխատասենյակում հանդիպում կկազմակերպեմ»: