A
A
«Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ «Ա1+»-ի ուղիղ եթերում (տեսանյութ)

«Ա1+»-ի ուղիղ եթերում մեկնարկել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը։
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց:
Մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Թոմ Քաթինան՝Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպությանը։
«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։