A
A
Հայաստանի ամենամեծ դաշնակիցը հայ ժողովուրդն է եւ Արցախը. Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ծիծեռնակաբերդում «Ա1+»-ի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Արցախի տարածքների հանձնում Ադրբեջանին, նշեց, որ նման բան չի կարող լինել. «Մեր խնդիրն է ապահովել Արցախի ազատ եւ անկախ գոյությունը»,-ասաց նա: Մեկ այլ դիտարկմանը, թե վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը չեզոք դիրքորոշում դրսեւորեց, արդյոք պետք չէ՞ նոր դաշնակիցներ փնտրել, Շարմազանովը նշեց. «Այո, դաշնակիցներ միշտ էլ պետք են, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի ամենամեծ դաշնակիցը հայ ժողովուրդն է եւ Արցախը»: