Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օբամայի այս տարվա ուղերձը բավականին սուր էր. Ռիչարդ Միլս (տեսանյութ)

Քաղաքականություն
despan-1

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները դեսպան  Ռիչարդ Միլսի գլխավորությամբ եկել էին հարգելու 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը: Դեսպանը լրագրողներին ասաց, որ մեծ ողբերգություն է տեղի ունեցել տասնամյակներ առաջ եւ իրենք էլ կիսում են այդ ցավը: Դիտարկմանը, թե այս տարի էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթում  չշեշտեց «ցեղասպանություն» բառը, ինչը խոստացել էր դեռ նախընտրական շրջանում, դեսպանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ նախագահ Օբամայի այս տարվա ուղերձը բավականին սուր էր, եւ նա հստակ նշեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ են սատար կանգնելու խաղաղության համար: «Ա1+»-ի հարցին, թե միգուցե պարոն Օբաման չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, պարոն Միլսը նշեց. «Կարծում եմ, որ պետք է հստակ քայլեր կատարել խաղաղության ամրապնդման համար: Այդ մասին ասվել է նախագահի կողմից: Մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով»: