A
A
«Տարածքների մասին հարց չի կարող քննարկվել...կրակոցները շարունակվում են» (տեսանյութ)
Ծիծեռնակաբերդում ծաղիկ խոնարհողների շարքոււմ էր նաեւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ա1+»-ի հարցին, թե արդյոք որեւէ դեպքում հնարավո՞ր է տարածքների զիջում Ադրբեջանին, վերջինս պատասխանեց. «Տարածքների մասին հարց չի կարող քննարկվել, քանի որ այժմ չկան բանակցություններ, կրակոցները շարունակվում են»: Պարոն Քոչարյանը շեշտեց, որ այդ մասին հայտարարել է նաեւ ՌԴ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, եւ այժմ պետք է ձգտել, որպեսզի հրադադարի ռեժիմն իսկապես պահպանվի: