Հիշում, ճանաչում և դատապարտում ենք. Եզդիների ազգային միավորում
Հայ, եզդի և մյուս ժողովուրդները դարեր շարունակ գտնվելով Օսմանական բռնատիրության տակ եղել են ճնշված, իրավազրկված, ազգային կրոնական վիրավորանքների ենթարկված, ցեղասպանություն ապրած: Հավատացած եմ, որ արդարությունը կհաղթի և ինչպես Թուրքիան այնպես էլ ամբողջ Աշխարհը կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, եզդիների և մյուս ցեղասպանությունները չէին լինի: Բայց թշնամությունը և ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին և հասկանա, որ Երիտթուրքերը հերոսներ չէին այլ ռազմական հանցագործներ: Մենք անցյալը չենք կարող փոխել, բայց պարտավոր ենք ցեղասպանություններից զերծ պահել մեր ապագան: Մեր ժողովուրդների անմեղ զոհերի իրավունքները կվերականգնվեն, կհաստատվի արդարությունը: Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերին: Տա Աստված, որ այսուհետ ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելության և դավանանքի համար: Հավերժ հիշատակ «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան